Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահն այս շաբաթ կայցելի Հայաստան
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն այս շաբաթ կայցելի Հայաստան: Այդ մասին նա հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում:
«Սուրբծննդյան տոների այս շրջանում իմ մտքերը բոլոր հայերի հետ են, որոնց ես ուղարկում եմ հույսի և խաղաղության իմ մաղթանքները։ Հաջորդ շաբաթ ես կմեկնեմ Հայաստան՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի աջակցությունը վերահաստատելու նպատակով»,- գրել է Յաել Բրոն-Պիվեն:
Նրա գլխավորած պատվիրակության կազմում են լինելու սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Վալերի Ռաբոն, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Լոուրենս Պետելը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Աննա Գենետեն:
Գրառմանը պատասխանել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք սպասում ենք ձեզ մեծ հաճույքով»,- գրել է Սիմոնյանը: