Անկարան Աթենքին կոչ է արել հրաժարվել «սխալ հաշվարկներից»
Թուրքիան թույլ չի տա Հունաստանին ընդլայնել Էգեյան ծովում ջրային սահմանները, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Քոջաելի նահանգում ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը։
Նա Աթենքին հորդորել է հրաժարվել «սխալ հաշվարկներից» և տարածաշրջանում էսկալացիայի նոր փուլեր չփնտրել։
Պաշտպանության նախարարության ղեկավարը հերքել է Հունաստանի մեղադրանքները, թե Անկարան վարում է «նեոօսմանիստական քաղաքականություն»՝ ընդգծելով, որ իր երկիրը կողմ է Աթենքի հետ առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելուն։
«Թուրքիան ոչ մեկին չի սպառնացել և չի սպառնում, այդ թվում՝ Հունաստանին։ Նա ՆԱՏՕ-ի ուժեղ, հուսալի դաշնակից է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն իմանան դա»,- ասել է Աքարը: