Երբ հանդիպում ես Պուտինին, նա տհաճ մարդ չէ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձը բնորոշելու համար նրան պարադոքսալ է անվանել։
«Երբ հանդիպում ես նրան, նա տհաճ մարդ չէ։ Տեսեք, սա է պարադոքսը»,- ասել է Մակրոնը։
Մակրոնի խոսքով՝ Պուտինը փորձել է իրեն բացատրել, որ Ուկրաինայի միջոցով եվրոպացիներն ու ամերիկացիները սպառնում էին Ռուսաստանի անվտանգությանը, ուստի նա սկսեց պատերազմը։