Կրեմլում խոսել են մոբիլիզացիայի նոր փուլի շուրջ լուրերի մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծում է, որ չարժե կարևորել Telegram ալիքներում հաղորդագրությունները Ռուսաստանի Դաշնությունում մոբիլիզացիայի ենթադրյալ շարունակման մասին։
«Պետք չէ ընդհանրապես նման լուրերին նշանակություն տալ։ Հիմնական առաջնային աղբյուրն իշխանություններն են՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ։ Պետք չէ չափազանցնել Telegram-ի ալիքների դերը»,- ասել է Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ զորահավաքի մասին ամեն ինչ բազմիցս ասվել է իշխանությունների կողմից։