Իբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։
«Պլանավորված է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա»,- մեջբերում է ISNA-ն նրա խոսքը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել ծրագրված այցերի ժամկետն ու մանրամասները։