Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են Ուկրաինան
Չինաստանի արտաքին գործերի նոր նախարար Ցին Գանգը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Հունվարի 9-ին ծրագրված հեռախոսազրույց է տեղի ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանգի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ։
Ցին Գանգը պատրաստակամություն է հայտնել սերտ կապեր պահպանել Սերգեյ Լավրովի հետ։