Թոռնիկը դառնում է գիտնական. Yerkir.am
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով հայտնի ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկը ձևակերպվել է որպես նույն համալսարանի անասնաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի հայցորդ:
Թոռնիկն Ավետիք Չալաբյանի դեպքից հետո պաշտոն ստացավ համալսարանում, երկրորդ անգամ ընդունվեց մագիստրատուրա, հիմա էլ որոշել է դառնալ գիտնական:
Զարմանալի չի լինի, որ առաջիկայում ևս գնահատվեն Թոռնիկի ծառայությունները, և նրան համալսարանի ղեկավարության կողմից շնորհվի, օրինակ, պատվավոր պրոֆեսորի կոչում: