Թուրքի ձեռքով սպանված զինվորի եղբոր համար Արմավիրի մարզպետը թուրքական ապրանք է նվեր տարել
Արմավիրի մարզպետարանը շնորհավորել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսի մորը՝ երեխա ունենալու առիթով։ Ամեն ինչ իհարկե նորմալ ու ճիշտ կլիներ, եթե փոքրիկի համար գնված նվերը չլիներ թուրքական LC Waikiki խանութների ցանցից։
Ասել է թե՝ թուրքի ձեռքով սպանված որդու եղբոր համար թուրքական ապրանք են նվեր տալիս։

Այս լուսանկարը, որտեղ պարզ երևում է LC Waikiki խանութից գնված տոպրակով ապրանքը, ավելի ուշ հանվել է մարզպետարանի կայքէջից։ Թողել են միայն անմեղ և ոչինչ չասող նվերները։