Փաշինյանն աշխատանքից ազատել է արտակարգ իրավիճակների փոխնախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Համբարյանն ազատվել է ԱԻ փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Համբարյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: