Փոթորկի պատճառով Ջո Բայդենը Կալիֆորնիայում արտակարգ դրություն է հայտարարել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարել եղանակային ծանր պայմանների պատճառով: Այս մասին հաղորդագրություն է զետեղվել Սպիտակ տան պաշտոնական կայքում:
Poweroutage.us պորտալի տեղեկություններով՝ առավոտյան Կալիֆորնիայում ավելի քան 120 հազար տուն հոսանքազրկվել է: Զանգվածային հոսանքազրկման պատճառը հորդառատ անձրևներն ու քամու ուժգնացումն են եղել: