Իրանի նախկին նախագահի դուստրը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման
Իրանի Մեջլիսի նախկին պատգամավոր, կանանց իրավունքների պաշտպան Ֆաեզե Հաշեմի-Ռաֆսանջանին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ հակակառավարական ցույցեր հրահրելու համար։
Այս մասին Fars Haber լրատվական կայքին հայտնել է նրա փաստաբան Նիդա Շամսը։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Ալի Աքբարի դուստրը՝ Հաշեմի-Ռաֆսանջանին, ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին և բանտարկվել Էվինի բանտում։