Նիկոլի և Իլհամի այսօրվա ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված. Արտակ Զաքարյան
Նիկոլն ու Իլհամը միևնույն օրը (ասել է` թե համատեղ) ԶԼՄ ասուլիս են հավաքել: Երկուսի մոտ էլ այն չծրագրված, պատշաճ կերպով չիրազեկված ու չկազմակերպված է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Երկուսն էլ միմյանց հերքող (իրականում` փոխլրացնող) սեփական և միջազգային հանրությանը մոլորեցնող, մանիպուլացնող, Հայաստանի (Արցախ) հաշվին խնդիրները «լուծող», հակառուսական տրամադրություններ սերմանող և տարածաշրջանը Թուրքիայի ոտքերի տակ հրող համատեղ ծրագրի աջ ու ձախ թևերն են:
Այսօրվա (համատեղ) ասուլիսների տակ հնարավոր է, որ սրանց տերերի կողմից հերթական դավադիր զարգացումներ են նախատեսված: Ենթատեքստերին պետք շատ է ուշադիր լինել»,- գրել է նա: