ԱՄՆ-ը լքել է Աֆղանստանը Ուկրաինայի պատճառով․ Պատրուշև
ԱՄՆ-ն դուրս է բերել իր ռազմական ուժերը Աֆղանստանից՝ կենտրոնանալու Ուկրաինայի վրա, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ներկայությունը, պարզվեց, ոչ թե ահաբեկչության դեմ պայքար էր, այլ բազմամիլիոնանոց կոռուպցիոն սխեմաների ստեղծում և թմրանյութերի արտադրության աճ։
«Ամերիկացիների անսպասելի հեռանալն այս երկրից, ինչպես պարզվեց, մեծապես պայմանավորված էր նրանով, որ նրանք կենտրոնացած էին Ուկրաինայի վրա, որտեղ, ըստ նրանց, ընթանում էր Կիևի ռեժիմի նախապատրաստումը հակառուսական գործողությունների»,- ընդգծել է Պատրուշևը։