Ճապոնիայի նախկին վարչապետին սպանողը մեղսունակ է ճանաչվել
Տեցույա Յամագամին, ով սպանել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, մեղսունակ է ճանաչվել, հայտնում է TBS-ը։
2022 թվականի հուլիսից իրականացվում է պարտադիր հոգեբուժական փորձաքննություն։
Յամագամին փակ բուժհաստատությունից տեղափոխել են Նարա քաղաքի բանտ։ Մինչեւ հունվարի 13-ը նրան պետք է մեղադրանք առաջադրվի սպանության եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։
Ճապոնիայի նախկին վարչապետը սպանվել է 2022 թվականի հուլիսի 8-ին հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։