ԱՄՆ-ը պատրաստում է Stryker զրահափոխադրիչների մատակարարումներն Ուկրաինա
ԱՄՆ-ը դիտարկում է Stryker զրահատեխնիկայի խմբաքանակ ուղարկել Ուկրաինա՝ նախապատրաստվելով ռուսական սպասվող հարձակմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթվա վերջին կարող է հայտարարել օգնության նոր փաթեթի մասին։
Այս փաթեթում կներառվեն արդյոք Stryker զրահամեքենաները, դեռևս հայտնի չէ, քանի որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Միաժամանակ թերթը ընդգծել են, որ վարչակազմը կարող է հաջորդ փաթեթով ուղարկել այդ զրահափոխադրիչները։