Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է. Պեսկով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը չի պատրաստվում կազմակերպության զորավարժություններ անցկացնել 2023 թվականին, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Սա Հայաստանի վարչապետի բավականին նոր հայտարարություն է, կարծում եմ, որ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները»,- ասաց նա։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Երևանի հետ բոլոր հարցերի շուրջ։
Երեքշաբթի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը, և դրանք այս տարի չեն կայանա։