Եթե հենց հիմա ԱԽՔ Արմեն Գրիգորյանին չազատես պաշտոնից, ուրեմն դու ես հանձնարարել այդ հիմարությունն ասել՝ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի պասով. Շարմազանովը՝ Փաշինյանին
Հենց հիմա ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից, քանի որ հրապարակային կեղծիք է թույլ տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ռուսաստանը Հայաստանին Միութենական պետության մեջ մտնելու առաջարկ չի արել։
Դա Նիկոլն էլ փաստեց։
Դե ուրեմն ազատի ԱԽՔ-ին։
Եթե չազատես, ուրեմն դու ես հանձնարարել այդ հիմարությունն ասել՝ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի պասով»։