Փաշինյանն արդեն բացահայտ խոսում է, որ հատուկ եկել է իշխանության Արցախը թշնամուն հանձնելու համար. Ավետիք Իշխանյան
Փաշինյանն արդեն բացահայտ խոսում է, որ հատուկ եկել է իշխանության Արցախը թշնամուն հանձնելու համար։ Բացահայտ խոսում է, որ պատերազմն ու զոհերը այդ ծրագրի շրջանակներում էին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Աչքի անցկացրեցի վարչապետ կոչեցյալի մամլո բալագանի որոշ դրվագներ։ Սա, արդեն բացահայտ խոսում է, որ հատուկ եկել է իշխանության Արցախը թշնամուն հանձնելու համար։ Բացահայտ խոսում է, որ պատերազմն ու զոհերը այդ ծրագրի շրջանակներում էին։ Չշարունակեմ։ Ո՞վ է տեսել, որ որևէ երկրում մամլո ասուսլիս տա հայրենիքը դավաճանած ճիվաղը, և դեռ շարունակի լինել երկրի ղեկավար։
Ավելին՝ այդ դավաճանն ունենա կողմնակիցներ, նրա ասուլիսին մասնակցեն լրագրողներ, հարցեր տան, նրան դիմելով․ «Պարոն վարչապետ»։ Սա համազգային խայտառակություն է, ամոթ ողջ հայ ժողովրդի»։