Բաքվի վարչախումբը վախեր ունի ու դրանք հիմնավոր են. Ոսկանյան
Այսօրվա ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսկան վարչախմբի ներքին վախերի պահով։ Այս մասին Տելեգրամ ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։
Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապեետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։
Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե իր բռնապետության շուրջ և դրանում առկա արտաքին և ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»,- գրել է Ոսկանյանը։