Մենք լիովին տապալեցինք Ֆրանսիայի ծրագրերը, իսկ նրանք չկարողացան փրկել Հայաստանը. Ալիև
«Պատերազմում մեր հաղթանակը մեծ զայրույթ առաջացրեց Ֆրանսիայում շատերի մոտ։ Հետադարձ հայացք գցելով՝ տեսնում ենք և ևս մեկ անգամ համոզվում, որ Մինսկի խումբը, մասնավորապես Ֆրանսիան, ամեն կերպ փորձում է ապահովել, որ հարցը լուծում չստանա։ Մենք սրա հետ չենք համակերպվել, կարծում եմ, որ Ֆրանսիայի նման հակաադրբեջանական դիրքորոշման հիմնական պատճառն այն է, որ մենք լիովին տապալեցինք նրանց ծրագրերը, իսկ նրանք չկարողացան Հայաստանը»։
Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հուսով եմ, որ ապագայում Ֆրանսիայում կձևավորվի կառավարություն, որը կփայփայի Ադրբեջանի հետ հարաբերությունները, քանի որ մեր քաղաքականության մեջ մենք միշտ համագործակցել ենք նրանց հետ միայն բարեկամական մտադրությամբ», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը։