Հայաստանի հետ հարցը լուծել ենք. վստահ եմ, որ երրորդ պատերազմ չի լինի. Ալիև
«Մենք Հայաստանի հետ հարցը լուծել ենք։ Վստահ եմ, որ երրորդ պատերազմ չի լինի։ Սակայն սպառնալիքները չեն վերացվել, պատերազմից հետո մենք բախվեցինք նոր սպառնալիքների»։
Այս մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիեւը։
«Այդ սպառնալիքներին դիմակայելը հեշտ չէ։ Անհրաժեշտ է և՛ կամք, և՛ ինքնավստահություն: Մենք երբեք չենք գնացել ու չենք գնա արկածախնդրության։ Եթե, ինչպես ասում են, այս սադրանքներին ջախջախիչ ապտակ ենք տվել, ապա սա պարզապես քարոզչություն չէ, մենք մեր մեջ ուժ ենք զգում։ Բոլորը պետք է իմանան, որ մեզ պետք չէ թերագնահատել»,- ասել է պետության ղեկավարը։
Ալիևն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո բոլորը ներգրավված են բանակաշինության հարցերում։