Մահացել է Հունաստանի վերջին թագավորը
Աթենքում մահացել է Հունաստանի նախկին թագավոր Կոնստանտին Երկրորդը, հայտնում է Newsbomb լրատվական կայքը։
82-ամյա նախկին միապետը ինսուլտ է տարել Աթենքի իր տանը գտնվելու ժամանակ: Շաբաթվա ընթացքում նրան օգնություն է ցուցաբերվել մայրաքաղաքի Իգիա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նա տեղափոխվել է ծանր վիճակում։
Հիվանդանոցում նրա հետ են եղել ընտանիքի անդամները՝ կինը՝ Աննա-Մարիա Դանիշը, երեխաներն ու քույրը։
Վերջին տարիներին նախկին թագավորը առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնած եղել։