Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
Քաղաքականություն

Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը. Արտակ Զաքարյան

Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.

«Ուշ երեկոյան, ամբողջությամբ դիտել եմ Իլհամ Ալիևի երկուս ու կես ժամանոց ասուլիսը` սկզբնաղբյուրից: Երբեմնի վախվորած, երկու պատերազմներում պարտված, դիվանագիտական դաշտում ճնշված, ուրիշներից աջակցություն հայցող, Հայաստանի մասին միշտ հարգանքով խոսող Ադրբեջանի ղեկավարն ընդգծված միտումով ցուցադրում էր իր քամահրական վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ:

Կինտոական ցինիզմով ու հեգնական տոնով, ծաղրող ժպիտով և հումորախառը տրված հարցերն ու պատասխաններն ասուլիսը վերածել էին հայությանն անարգանքի ենթարկող հերթական ցուցահանդեսի:

Ալիևը Նիկոլին էր մեղադրում միջազգային աբիժնիկության ու գործտվողության մեջ` մոռանալով, որ 26 տարի շարունակ Ադրբեջանն է միջազգային հանրությունում շրջել աբիժնիկի ու գործտվողի կարգավիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից բոլոր ճակատներում պարտված մարդն ինչպիսի հրճվանքով էր մեկնաբանում ու նկարագրում Հայաստանի ներկայիս ողորմելի վիճակը: Եվ դա բացառապես Նիկոլի շնորհիվ:

Ինքնավստահության ավելցուկով փայլող Ալիևն ասուլիսում հանդիմանեց նաև Իրանին ու Հնդկաստանին: Երկար բարակ քննարկեց ու քննադատեց Ֆրանսիային: 2024-25թթ. մանդատի ավարտի թեմայով որոշ ակնարկներ արեց Ռուսաստանին: Բավականին երկար գլուխ գովեց Ադրբեջանի «հեքիաթային հաջողությունների» մասին, մոռանալով, որ իր երկիրն այլևս Թուրքիայի վասալն է, և բարոյա-քաղաքական խոշոր պարտքեր ունի Իսրայելին ու մի շարք այլ երկրների:

Եթե թարգմանենք Ալիևի ասածը սովորական մարդկային լեզվի, ապա Հայաստանն իր համար ընդամենը դատարկ տարածք է, «ադրբեջանական հինավուրց» մի բնակավայր, որից երբ ուզի, ինչքան ուզի կարող է հետ գրավել: Մյուս կողմից էլ լրագրողների հետ ծիծաղախառը հանգում են այն եզրակացության, թե «բարություն» կցուցաբերեն և թույլ կտան մեզ հանգիստ ապրել, եթե իհարկե մեզ խելոք պահենք:

Իսկ թե ինչպիսի՞ հեգնանքով ու ձեռքառնելով էր պատմում Քաշաթաղից, Սուսից, Աղավնոյից մեր ժողովրդին դուրս անելու մանրամասներն ու տեղի ունեցած խոսակցությունները` առանց կապիտուլյանտների հայհոյելու հնարավոր չէ նկարագրել: Նույնը նաև Նիկոլի «արտաքին քաղաքականության», Արցախի ապագայի մասին Ալիևի ծաղրալից պատմությունների պարագայում էր:

Այ տղա Նիկո՛լ, ա՛յ անգիտակից ընտրազանգվածի առաջնորդ, բա դու ընդհանրապես ամոթ, աբուռ, ազգային արժանապատվություն չունե՞ս: Դու գոնե նայել ե՞ս կիրթ բարեկամիդ ասուլիսը. դուրդ եկե՞լ է, թե՞ քեզ միայն փողն ու թիկնազորիդ քանակն է հետաքրքրում...

Հ.Գ. Նիկոլ-Իլհամ դուետի երեկվա ասուլիսներից ինձ մոտ այն մտավախությունն է, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ վաճառել է նաև Հայաստանը...»։