Ես ապշած եմ, զարմանում եմ՝ ո՞նց կարելի է լավ գաղափար բերել ու այդ գաղափարը տեղում տապալել․ Նավակ ճոճողը՝ Գեղամ Նազարյանին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագծին, նշեց․
«Ես ապշած եմ: Ուղղակի զարմանում եմ՝ ո՞նց կարելի է լավ գաղափար բերել ու այդ գաղափարը տեղում տապալել։ Քանի որ համազեկուցողը ես եմ, ես եմ ուսումնասիրել նախագիծը և պարոն Քոչարյանին զեկուցել եմ՝ միտքը, գաղափարը շատ լավն է, ընդունելի է։ Պարոն Քոչարյանին էլ խնդրել եմ, որ Կառավարության գործընկերներին և Ձեզ անի համապատասխան առաջարկ, որ շարունակենք աշխատել այս գաղափարի վրա, որովհետև այն վատ է չէ, լավն է։ Պարզապես ունի իր թերությունները։ Բայց թե ոնց կարելի է տապալել սեփական գաղափարը, ուղղակի զարմացած եմ․ չգիտեմ»։