Կրեմլում արձագանքել են Փաշինյանի երեկվա հայտարարությանը
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել։
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։
Պեսկովը հավելել է, որ ցանկացած առաքելություն կարող է լինել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ։