Տեսնելով՝ ՀՀ իշխանությունների անարդյունավետ գործունեությունն ու անգործությունը՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, պահանջում են կառավարության հրաժարականը
Տեսնելով՝ ՀՀ իշանությունների անարդյունավետ գործունեությունը, ըստ այդմ անգործությունը՝ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, ինչպես նաև՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի, ըստ էության, անգրագետ կադրերով համալրմանը, որի հետևանքով բոլորս կանգնած ենք պետականության փլուզման շեմին, մեր համբերության բաժակը լցվել է:
Այս մասին գրված է ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Բանն այն է, որ սույն թվականի հունվարի 11-ին՝ ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել թիվ ՎԴ1/0100/05/22 Արտակ Ավետիսյանի ըննդեմ՝ ՀՀ պաշտպանության նախարարության նախնական դատական նիստ, չտրամադրված արձակուրդային վճարումների, ինչպես նաև չտրամադրված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցումը բռնագանձելու պահանջով:
Վերոնշյալ նախնական դատական նիստը հետաձգվել է չորրորդ անգամ ՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ դատարանին պատշաճ ապացույցներ չտրամադրելու պատճառով:
Այսօրվա իշխանությունը 2018 թ-ին խոստացել է բարելավել ժողովուրդի կյանքը, սակայն իրենց ապիկար գործունեությումբ ավելացնում են հարկատուների, ըստ այդմ ժողովրդի, բեռը:
Երկարամյա ծառայության և կենսաթոշակի անցած, ինչպես նաև փաստացի ծառայության մեջ գտնվող պայմանագրային զինծառայողների ոտնահարված աշխատանքային իրավունքները ժամ առաջ կարգավորելու փոխարեն, գործադիր իշխանությունը, ըստ էության, սկսել է ծաղրել նաև դատական իշխանությանը, արհեստականորեն երկարաձգելով արդարադատության վերականգնումը:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը պահանջում է կառավարության հրաժարականը: