Պաշարված Արցախը ՄԱԿ-ի համար պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակմանը:
«Ադրբեջանի կառավարության վստահված անձինք՝ Ադրբեջանի նախագահի անունից պաշարել են Արցախն արդեն մեկ ամիս՝ սրելով մարդասիրական ճգնաժամը և արթնացնելով հիշողություններ, թե ինչպես էին Ջանջավիդների ցեղերը դաժանորեն գործում Դարֆուրում ալ-Բաշիրի անունից: Սա ՄԱԿ-ի համար պետք է ձախողված պաշտպանության մասին հիշողություններ արթնացնի», - գրել է դիվանագետը: