Բերման է ենթարկվել ՀՅԴ կուսակցության ևս երեք անդամ
Այսօր առավոտյան իրականացված գործողությունների շրջանակներում ուժային կառույցների ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի բնակարան։ Այս պահին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահը գործի շրջանակներում ստացել է վկայի կարգավիճակ։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Կան բերման ենթարկված ՀՅԴ կուսակցության ևս 3 անդամներ։ ՀՅԴ անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում են փաստաբաններ Սերգեյ Հարությունյանը, Արսեն Բաբայանը, Բենիկ Գալստյանը և Վահան Հովհաննիսյանը»,-նշել է նա: