Վերջում էլ ասելու են՝ 29 հզ քառ կմ տարածքը պահպանել չստացվեց, քանի որ Արցախից մինչև վերջ չհրաժարվեցինք. Կիվիրյան
Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նիկոլը Արցախի սուբեկտիվիզմից բան չի թողել. եթե այս փուլում հնարավոր լինի գոնե ապահովել Արցախահայության անվտանգությունը իրենց բնակության արեալում՝ փորձելով բնակության արեալը տարածել նաև Հադրութի շրջանի վրա, դա կարելի կլինի համարել մեծ նվաճում։ Ու ողջ խնդիրը նրանում է, որ այդ նույն վիճակին Նիկոլը փորձում է հասցնել նաև բուն Հայաստանը։ Եթե այսպես շարունակվի, Հայաստանի տարածքում ոչ թե արդեն անկախությանը, այլ ընդամենը բնակչության անվտանգությանը կարող է «կակա» ասեք։ Ընդ որում, իրենք դա հասկանում են, դրա հիմա էլ հա շահարկում են 29 հազար քմ կիլոմետրով Հայաստանի թեման, իսկ վերջում էլ կանգնելու են ասեն, որ դա չստացվեց պահպանել, քանի որ Արցախից մինչև վերջ չհրաժարվեցինք...»: