Սա ընդամենը վիժվածքին հատուկ վախի դրսևորում է. Ռուբեն Հակոբյան
Վստահ եմ, որ ՀՅԴ նկատմամբ իրականացնող այս բռնաճնշումներն ավելի կնպաստեն կուսակցության բյուրեղացմանն ու ամրապնդմանը։ Այս մասին ի ֆեյսբուքյան էջում գրել է «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Երկու վախը մի մահ է:
Վստահ եմ, որ ՀՅԴ նկատմամբ իրականացնող այս բռնաճնշումներն ավելի կնպաստեն կուսակցության բյուրեղացմանն ու ամրապնդմանը։
Դաշնակցությունն արժանապատվորեն ու տղամարդավարի դիմակայեց 94-97թթ.՝ կուսակցության նկատմամբ սանձազերծված բռնություններին։ Սա ընդամենը վիժվածքին հատուկ վախի դրսևորում է։
Հիշեք ժողովրդական հայտնի իմաստությունը՝ «Երկու վախը մի մահ է»։
Բայց, ընդունեք նաև, որ զարթնած Լաոն մինչև այսօր տառապում է անքնությունից...»,- գրել է Հակոբյանը։