ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորները հետևողականորեն իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրերս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում «Գայանե Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (ուժը կորցրել է 2005 թվականի ապրիլի 19-ին) 40-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով, որով Սահմանադրական դատարանի երեք դատավորներ ներկայացրել են հատուկ կարծիքներ

Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սահմանադրական դատարանը կոպտորեն վերազանցել է իր լիազորությունները՝ դուրս գալով դիմումի առարկայի շրջանակից, ստանձնելով Վճռաբեկ դատարանի դեր:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանի առջև Դիմումատուի կողմից բարձրացվել է ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 35, 40-րդ հոդվածների սահմանադրականության հարցը՝ մասնավորապես, թե ո՞ր պահից է ամուսնությունը համարվում դադարած՝ ամուսնալուծության վերաբերյալ դատական ակտի կայացումի՞ց թե՞ այդ ակտի գրանցման պահից:

Այնինչ, Սահմանադրական դատարանը առհասարակ անդրադարձ չկատարելով նշված հարցին՝ քննարկման առարկա է դարձրել այն հարցը, թե որքանո՞վ էր դատավարության կողմը իրավասու դիմել դատարան՝ մտնելով Վճռաբեկ դատարանի իրավասության տիրույթ:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաջ գիտակցելով լիազորությունների վերազանցման հանգամանքը, Սահմանադրական դատարանը եզրափակիչ մասում որոշել է հենց վիճարկվող 40-րդ հդվածի սահմանադրականության հարցը, փորձելով քողարկել լիազորություների վերազանցման հանգամանքը, այնինչ անձի՝ դատարան դիմելու իրավասության հարցը առհասարակ կապ չուներ նշված հոդվածի հետ: Ընդ որում, որպեսզի ակնհայտ չդառնա, որ ՍԴ-ի կողմից քննարկվող հարցը առհասարակ կապ չունի վիճարկվող հոդվածի հետ, ՍԴ-ն առհասարակ չի անդրադարձել 40-րդ հոդվածի բովանդակությանը, ինչը նրա պարտականությունն էր: Արդյունքում, հատուկ կարծիքներում նաև արձանագրվել է, որ որոշումը պարունակում է շփոթ և անհասկանալի է, թե որտեղի՞ց է ՍԴ-ն հանգել որոշման եզրափակիչ մասում արված հետևությանը:

Այստեղ հարց կառաջանա՝ իսկ ո՞րն էր Սահմանադրական դատարանի մոտիվացիան.
Ուսումնասիրելով երեք դատավորների հատուկ կարծիքը՝ պարզ է դառնում, որ եթե ՍԴ-ն գործը քններ դիմումի շրջանակներում, ապա պետք է կարճեր գործը, քանի որ Սահմանադրականության հարց առհասարակ առկա չէր: Եվ տպավորություն է ստեղծվում, որ ՍԴ-ն ճանապարհ է գտել՝ ի օգուտ դիմումատուի որոշում կայացնելու:

Այս ենթադրության օգտին է խոսում մեկ այլ հանգամանք: ՍԴ-ն ապօրինի կերպով կասեցրած է պահել նշված գործը շուրջ մեկ տարի: Մասնավորապես, գործը կասեցվել է տեղեկություն ուզելու պատճառաբանությամբ, որը զեկուցող Վահե Գրիգորյանին տրամադրվել է ընդամենը մեկ ամիս անց, սակայն Վահե Գրիգորյանը գործը վերսկսելու մասին հաղորդում ներկայացրել է շուրջ 9 ամիս անց, որը համընկել է նորընտիր դատավորների պաշտոնավարման ժամանակահատվածի հետ: Ընդ որում, ստացվում է, որ Վահե Գրիգորյանը գործը վարույթ ընդունելուց շուրջ վեց ամիս անց է հասկացել, որ իրեն պետք է այդ տեղեկատվությունը, երբ արդեն իսկ մոտ էր որոշման կայացման վերջնաժամկետը:

Ու ամենահետաքրքրականը. Պահանջվող տեղեկությունները վերաբերել են հենց դիմումատուի կողմից բարձրացված հարցերին, որից ՍԴ-ն շեղվել է և առհասարակ անդրադարձ չի կատարել: Ստացվում է, որ գործը կասեցվել է մի տեղեկատվության համար, այն էլ՝ շուրջ մեկ տարի, որը պետք չի եղել Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար:

Ի դեպ, հատուկ կարծիքից պարզ է դառնում, որ ըստ նպատակահարմարության գործերի կասեցման պրակտիկան բավականին տարածված է ՍԴ-ում:

Ընդ որում, խնդիրները այդքանով չեն ավարտվում:

Նշված որոշմամբ ՍԴ-ն մտել է Վճռաբեկ դատարանի լիազորությունների տիրույթ և գնահատել է սեփականության իրավունքին վերաբերող փաստեր, որոնց իրավասությունը չուներ, խեղաթյուրվել է շահագրգիռ անձին վերաբերող իրավանորմերի բովանդակությունը, և այլն:

Փաստացի, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի սրտի ՍԴ դատավորները, մասնավորապես՝ Վահե Գրիգորյանը, իսկապես հետևողականորեն իրացնում են ՍԴ-ի՝ բուդկա դառնալու վարչապետի տեսլականը, անպատժելիության մթնոլորտում (ԴԵՌ) գրավելով ապօրինության ավելի ու ավելի մեծ բարձունքներ»: