ԱՀԿ-ն մեղադրում է Չինաստանին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Չինաստանի պատճառով կորոնավիրուսից մահացության մակարդակը թերագնահատված է։
Նա նշել է, որ անցած շաբաթ ԱՀԿ-ն հայտնել է գրեթե 11,500 մահվան դեպքերի մասին, որոնցից 40%-ը եղել է Ամերիկայում, 30%-ը՝ Եվրոպայում և 30%-ը՝ Արևմտյան Խաղաղ օվկիանոսում։
«Այս թիվն, անշուշտ, թերագնահատված է՝ հաշվի առնելով Չինաստանում COVID-19-ի հետ կապված մահվան դեպքերի սխալ զեկուցումը», - ասել է Գեբրեյեսուսը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:
ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել բոլոր երկրներին կիսել վիճակագրական տվյալները՝ համաճարակի դեմ համատեղ պայքարի համար։