Այս սադրանքը նպատակ ունի քողարկել և օրակարգից դուրս մղել Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը․ Փաշինյան
Այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն ու օրակարգից դուրս մղելն է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը։
Նրա խոսքով՝ չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը։
«Մյուս կողմից մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանները պետք է կրկնապատկեն ջանքերը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ։ Այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին։ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ-ի ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբ, որը ձևավորվել է Հայաստանում, պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»,- նշեց Փաշինյանը։