Մակրոնը նշել է, որ կարիք չկա ներողություն խնդրել Ալժիրից Ֆրանսիայի կողմից գաղութացվելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ինքը չպետք է ներողություն խնդրի Ալժիրից գաղութացման ժամանակաշրջանի համար։ Այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Մակրոնը հույս ունի Փարիզում ընդունել ալժիրցի գործընկեր Աբդելմաջիդ Թեբունին՝ երկու երկրների հաշտեցման համատեղ ջանքերը շարունակելու համար։
«Ես ներողություն խնդրելու կարիք չեմ տեսնում»,- ասել է Մակրոնը։