Լուկաշենկոն խոսել է Ռուս–բելառուսական համատեղ ծրագրերի մասին
Միության ծրագրերը հիմք են հանդիսանում Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար, հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում տեղի ունեցած արտահերթ հանդիպման ժամանակ։
Միաժամանակ Լուկաշենկոն պարզաբանել է, որ դա առաջին հերթին վերաբերում է տնտեսության ինտեգրմանը, ինչը թույլ կտա պայմաններ ստեղծել արդյունաբերական համագործակցության համար։
«Սակայն մեզ համար կարևոր իրադարձություններից մի քանիսը հետ են մնում համաձայնեցված ժամանակացույցից։ Ինչպես տեղեկացված եմ, մեր ռուս գործընկերները մի շարք հարցերում դանդաղ են առաջ շարժվում։ Բայց ես միշտ ասում եմ՝ մեղավոր չկա։ Ինչ-որ տեղ մենք շատ չենք աշխատում»,- կարծում է Լուկաշենկոն։