Հայաստանը 2022 թվականին նույնպես զորախումբ չի հատկացրել Ղազախստանում անցկացվող զորավարժությունների համար. Զախարովա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարցում Հայաստանն առաջնորդվում է իր զինված ուժերի առաջնահերթ խնդիրներով։
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 2023 թվականին կազմակերպության զորավարժությունների ընդունումից հետո Երևանի մերժումը։
«Անցյալ տարի Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես զորախումբ չի հատկացրել Ղազախստանում անցկացվող զորավարժություններին մասնակցելու համար»,- հիշեցրել է Զախարովան։
«Սա ստիպում է կազմակերպության դաշնակիցներին վերագծել համաձայնեցված ծրագրերը։ Սա դժվարություններ է ստեղծում մեզ համար: Բայց ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքը շարունակվում է, հարցը կլուծվի»,- վստահեցրեց նա։