Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է դրական դեր խաղալ ուկրաինական պատերազմի ավարտի հարցում։
Այս առաջարկը Ռաիսին արել է չորեքշաբթի օրը ՌԴ պետության ղեկավարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Ռաիսին նշել է, որ Իրանը պատրաստ է ակտիվ և կառուցողական դեր խաղալ ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հաստատման գործում։
Նա նաև հավելել է, որ տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի և Սիրիայի հետ կապված խնդիրները, կարող են լուծվել միայն համագործակցության և համակարգման միջոցով։