Արցախում խափանվել է ինտերնետ կապը
Քիչ առաջ Արցախում անջատվել է ինտերնետ կապը, այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսնակ Զոյա Բարսեղյանը։
«Ըստ ամենայնի, հեռուստակամուրջը դիտելուց հետո, ադրբեջանցիները այնպես են արել, որ Արցախում խափանվի ինտերնետ հասանելիությունը»,-նշեց Բարսեղյանը։