ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Քաղաքականություն

Ադրբեջանցիները կապի դուրս չեն գալիս Լաչինի միջանցքի բացման հետ կապված. այս պահին որևէ շփում չկա. Ալեն Սիմոնյան

Ստեփանակերտի և Բաքվի միջև շփումների մասին խոսում են և Ադրբեջանի ղեկավարը, և Ղարաբաղի իշխանությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ինքը գիտի՞, թե ովքեր են բանակցողները, քանի որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ բանակցություն չկա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Երևի Ռուբեն Վարդանյանն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի՝ հաշվի առնելով հայտարարությունները: Ես հիմա բանակցողի անուն չեմ տա, չեմ էլ կարող, որովհետեւ մինչև վերջին ժամանակները ես գիտեի ով էր խոսում, ինչպես էին խոսում: Նաև Արցախի նախագահի հետ կապ կար, տարբեր խողովակներով այդ խոսակցությունը գնում էր: Չէր էլ կարող չլինել: Պարզ է, որ իրենք ինչ-որ ձևով շփվում են, խոսում են: Այս պահին որևէ շփում չկա, ադրբեջանցիները կապի դուրս չեն գալիս Լաչինի միջանցքի բացման հետ կապված: Շփում կար մինև Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի կեսը, առաջին 15 օրվա ընթացքում այդ շփումները եղել են»:

Անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան «արևմտյան Ադրբեջան», Զանգեզուր, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է ինչ-որ տեղ վերադառնալ, պետք է ատելության խոսքը վերացնի: Երկրորդը, մենք պետք է խոսենք Սումգայիթ ու Բաքու վերադարձող հայերի մասին: Ադրբեջանի նախագահը պետք է հիշի, որ ադրբեջանցիները, որոնք պատերազմի պատճառով լքել են Հայաստանը, ջարդերի չեն ենթարկվել, սպանություններ չեն եղել, ինչը տեղի է ունեցել Սումգայիթում, Բաքվում: Եթե իրենք իրենց դպրոցներում սովորում են, որ մենք թշնամի են, ո՞ւր են վերադառնալու: Կարծում եմ՝ սա ավելի շատ ներքին լսարանի և արտաքին լսարանում ինչ-որ հայելային տարբերակ ստեղծելու համար է ասվում: Ինքը փորձում է ամեն ինչ պրոյեկտի Հայաստանի վրա: Չեմ կարծում, որ դա հաջողությամբ կավարտվի»:

Անդրադառնալով հարցին, թե ինչու խաղաղապահներին չի հաջողվում բացել Լաչինի միջանցքը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Որևէ առարկայական բան չեն ասում: Ասում են՝ կանենք, կանենք: Էս արդեն 2 տարի է պատերազմից հետո ասում են՝ հեսա կլուծենք: Չկա որևէ հանդիպում, որ մենք Արցախի հարցը չբարձրացնենք: Այո, մեր կողմից կա հարց, պահանջ, որը մինչ այս պահը անպատասխան է մնում: Ես վստահեցնում եմ, որ ռուսաստանյան խոհանոցներում խոսվում է այն մասին, որ մենք Հայաստանին մենակ ենք թողել և սա հասկանալի է»: