Վնասված մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում․ Քրիստիննե Գրիգորյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Թվիթերի իր էջում գրել է․
«ԼՂ շրջափակման 32-րդ օրը դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»։
Արցախում ֆիքսված ինտերնետ ծառայությունը շարունակում է անհասանելի լինել։