ԱՄՆ-ում առաջարկվել է Զելենսկիի կիսանդրին տեղադրել Կապիտոլիումում
Կոնգրեսական Ջո Ուիլսոնը այս շաբաթվա սկզբին բանաձև է ներկայացրել՝ հանձնարարելով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Գեղարվեստի խորհրդին ստեղծել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կիսանդրին, որը տեղադրվելու է ԱՄՆ Կապիտոլիումի պալատի ձախ թևում։
Այս մասին գրում է The Washington Times-ը։
Նշվում է, որ համապատասխան խորհուրդն այս պահին քննում է կոնգրեսականի առաջարկը։