«Ահաբեկիչները» ցանկանում են կանխել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու
Քրդական աշխատավորական ահաբեկչական կազմակերպությունը ականներ է դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։ Շվեդիայի ընտրությունն է վնասազերծել այդ ականները կամ միտումնավոր ոտք դնել դրանց վրա:
Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով Քրդական աշխատավորական կուսակցությունը թշնամական քարոզչություն է իրականացնում։
««Ահաբեկիչների» թիրախը Թուրքիան է։ Նրանք իրենց սադրանքներով փորձում են կանխել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ ԱԳՆ-ն այս հարցում իր դիրքորոշումն է հայտնել Անկարայում Շվեդիայի դեսպանին։ Մեր խոսքերը հնչեցրել է նաև Ստոկհոլմում մեր դեսպանը»,- ասել է Չավուշօղլուն։
Նախարարը նշել է, որ Թուրքիան Շվեդիայից ակնկալում է իր պարտավորությունների կատարումը, այդ թվում՝ ահաբեկչության քարոզչության կանխումը։