«Արցախը տանք, հանգիստ ապրենք» մտացածին միֆը ոչ միայն ֆիզիկական վտանգի առջև է կանգնեցնում հենց Երևանի կենտրոնում ապրող հային, այլև աշխարհի ցանկացած կետում ապրող հային. փորձագետ
Արցախին մեկ ամիս է ինչ կտրել են աշխարհից։ Պայմանավորված խաղ է, թե միակողմանի՝ թքած։ Միայն կարող եմ ասել, որ այս արհեստական անջրպետը ոչ թե խորացնում է անտարբերությունը մեր հայրենակիցների, մեր հայրենիքի մի մասի նկատմամբ, այլ հակառակը, վերացնում է այդ անտարբերությունը։ Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան։
«Մեկ ամսվա ընթացքում շատերն են հասկացել, որ Արցախը տանք հանգիստ ապրենք մտածածին միֆը ոչ միայն ֆիզիկական վտանգի առջև է կանգնեցնում հենց Երևանի կենտրոնում ապրող Հային, այլ աշխարհի ցանկացած կետում ապրող Հային։
Թշնամին՝ իրեն համարելով հաղթած, աշխարհի ցանկացած կետում Հայ տեսնելիս հաստատ ագրեսիվ և վտանգավոր վարք է դրսևորելու, քանի որ թշնш մու պետական քարոզչությունը հասել է նաև ադրբեջանական սփյուռքին։
Այստեղից հետևություն, որ Արցախը ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի Հայության պատիվն է, հարգանքն է, ուժն է․․․Իսկ թորքի տված խոստումներին չհավատալու ևս մեկ վառ օրինակ է ճանապարհ փակելը, էլեկտրոներգիայի և ինտերնետի մալուխները կտրելը, գազի խողովակի փականի փակելը․․․
Թորքը նույն վայրենին է, նույն ստախոսն է, նույն երդմնազանցն է, նույն ուխտադրուժն է․․․
Վերջին պարբերությունը ունի հասցեատերեր, թող լավ մտածեն և այլևս թորքին չհավատան․․․»,-գրել է նա։