Բելառուսի հրետանային ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության
Բելառուսի Զինված ուժերի բրիգադի հրետանային ստորաբաժանումներն ուրբաթ օրը բերվել են մարտական պատրաստության, հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր Բելառուսի և Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորման մարտական կոորդինացման համատեղ գործողությունների շրջանակում 11-րդ առանձին մեքենայացված բրիգադի հրետանային ստորաբաժանումները պատրաստվում են առաջադրանքները կատարելու համար», ասված է հաղորդագրությունում։
2022 թվականի հոկտեմբերի 10-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց զորքերի տարածաշրջանային խմբի ձևավորման մեկնարկի մասին, որը հիմնված կլինի բելառուս զինվորականների վրա՝ Մոսկվայի հետ պայմանավորվածությունների շրջանակում։
Մինսկը ռուս զինծառայողների հանրապետություն ժամանելու մասին հայտարարել էր հոկտեմբերի կեսերին։