Սլովենիան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել փնտրել կայուն լուծումներ
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին փնտրել կայուն լուծումներ և շարունակել երկխոսությունը.
«Մենք պետք է նախապատվություն տանք դիվանագիտական միջոցներին»,- ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև ընդգծել է, որ Սլովենիան աջակցում է տեղում ԵՄ կայուն ներկայությանը: