ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Քաղաքականություն

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառո՞ւմ եք Արցախը՝ այո կամ ոչ». իշխանական պատգամավորը հստակ չպատասխանեց

Մեր այն ժամանակվա դիրքորոշումն այն էր, որ մենք չպետք է վնասենք հայտարարություններով և այլնով, որպեսզի ճանապարհը բացվի։ Ճանապարհը մի ամիս է՝ բաց չէ և վերջն էլ չի երևում։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

Նա հարց հղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, թե Հայաստանի իշխանություններն ի՞նչ են անում և ի՞նչ են արել, բացի այն, որ հայտարարել են, որ մենք այլ անելիք չունենք, քան փող տալը և միջազգային ինչ-որ միջոցառումներ կազմակերպելը, որոնք զրոյական էֆեկտ են առաջացրել։

Թևանյանը շարունակելով հարցադրումը նշեց․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր ու Արցախի տեսակետները նույնական են, բայց մենք տեսանք, որ դրանք, մեղմ ասած, նույնական չեն։ Երբ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի ժողովուրդն է որոշողը, ինքը չի կարող բանակցել նրանց անունից, այդ դեպքում ինքն իրեն ի՞նչ իրավունք է վերապահել Պրահայում որոշում կայացնել Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ և հիմա էլ հայտարարություններ անել Ղարաբաղի մասով։ Ես ուղիղ հարցնում եմ՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելը բացառո՞ւմ եք, թե՞ ոչ։ Եվ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառո՞ւմ եք Արցախը՝ այո կամ ոչ»։

Ի պատասխան Թևանյանի հարցադրմանը ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հստակ չպատասխանեց «այո կա ոչ» հարցին և նշեց․ «Մեր քաղաքական ուժին արած դիրքորոշումների վերագրումները ճշմարիտ չեն։ Դուք Ձեր ձևակերպումներն եք անում, վերագրում մեզ դիրքորոշումներ, որոնք մենք չունենք։ Հետո խնդրում եք, որպեսզի ես հերքեմ կամ հաստատեմ։ Դիրքորոշումները, որոնք մենք արտաբերում ենք, պետք չէ ծավալել, Ձեր երևակայության ընթացքով զարգացնել։ Հայաստանը պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Իսկ մնացածը Ձեր երևակայության հավելումն է»,- նշեց Կարապետյանը։

Թևանյանը հարց հղելով Կարապետյանին՝ ասաց, որ Փաշինյանն այլ բան է ասում, Ղարաբաղից այլ բան ենք լսում, հետևաբար ի՞նչ իրավունքով եք այդ դեպքում որոշումներ կայացնում, երբ հայտարարում եք, որ չեք զբաղվելու այդ հարցով և ղարաբաղցիները թող Բաքվի հետ խոսեն և այլն։

ՔՊ-ական պատգամավորն արձագանքելով ընդդիմադիր պատգամավորին՝ ասաց․ «Դիրքորոշումը, որը նաև հայտարարության տեքստում ամրագրված է, այն է, որ մենք․․․․»։

Չթողնելով շարունակել Թևանյանը պահանջեց իր հնչեցրած ուղիղ հարցին պատասխանել, թե արդյոք Ղարաղաղն իրենք ներառո՞ւմ են Ադրբեջանի կազմում, թե ոչ։ Կարապետյանն էլ ասաց, որ այդ կտրվածքով այդ հարցին չի պատասխանի։