ՆԱՏՕ-ն Ռումինիա հետախուզական ինքնաթիռներ կուղարկի
ՆԱՏՕ-ն Ռումինիայում կտեղակայի իր օդադեսանտային նախազգուշացնող ինքնաթիռը՝ Ռուսաստանի դեմ հետախուզություն իրականացնելու համար։
Այս մասին հայտնում է դաշինքի մամուլի ծառայությունը։
«ՆԱՏՕ-ն AWACS ինքնաթիռներ կուղարկի Բուխարեստ։ Ինքնաթիռները պետք է ժամանեն 2023 թվականի հունվարի 17-ին, և նրանք կաջակցեն ՆԱՏՕ-ի ընդլայնված ռազմական ներկայությանը տարածաշրջանում և կհետևեն ռուսական ռազմական գործունեությանը:
DPA գործակալությունը, վկայակոչելով ռազմական շրջանակներին, նշում է, որ խոսքը երեք ինքնաթիռի մասին է։