ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Քաղաքականություն

Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն, օրինակ` «Մայրաքաղաքային» աղցանից. Աթանեսյան

Իմ գործերից մեկով պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել դեռևս 2022 թվականի հունիս ամսին՝ մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Գործով նախաքննությունը ավարտվել է դեկտեմբեր ամսին և այն ուղարկվել է դատարան, որը գործը պետք է քննի արդեն նոր օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը չի փոխվել, այսինքն՝ մեղադրանք նոր օրենսգրքի համաձայն, այն է՝ հսկող դատախազի որոշման հիման վրա, չի առաջադրվել: Փաստացի ստացվում է, որ դատարանը գործը քննելու է նոր օրենսգրքով, սակայն իմ պաշտպանյալը, ըստ նոր օրենսգրքի, չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ այդ նոր օրենսգրքով մեղադրյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ կայացվել է դատախազի որոշում: Այս տարօրինակ վիճակը շտկելու նպատակով միջնորդել եմ դատարանին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլ ամիս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը թույլ է տալիս դիմել օրենքի պարզաբանման համար այդ օրենքը կիրառող սահմանադրական մարմնին: Համապատասխան դիմում ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին, խնդրելով պարզաբանել, թե արդյոք պարտադիր չէ, որ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր մեղադրյալներին առաջադրվի նոր մեղադրանք, այն է՝ դատախազի կողմից կայացվի որոշում քրեական հետապնդում հարուցելու մասին, որպեսզի դատարանը իրավասու լինի քննել նման անձի վերաբերյալ քրեական գործը: Ի զարմանս ինձ, դատախազությունը պատասխանեց և հստակ դիրքորոշում արտահայտեց, որ իմ կողմից նկարագրած դեպքերում, այսինքն, երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել մինչև 01.07.2022թ,՝ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը, և դրանից հետո նրա մեղսագրված արարքում ծավալի փոփոխություն չի եղել կամ հանցավոր արարքի սանկցիան չի մեղմացվել, ապա դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման անհրաժեշտությունը բացակայում է:

Այստեղ ուշադիր՝ սա ՀՀ դատախազության պաշտոնական դիրքորոշումն է, որը պարտադիր է այդ գերատեսչության համար, քանի որ այն հանդիսանում է միասնական համակարգ: Դիրքորոշման հետ ես համաձայն չեմ, բայց հիմա դա արդեն էական չէ: Եվս մեկ կարևոր դրվագ՝ եթե գլխավոր դատախազությունը պաշտոնապես գտնում է, որ նմանատիպ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն չկա, ուրեմն նման որոշումներ չեն կարող կայացվել և վերջ: Ինչ՞ու եմ սրա մասին գրում: Բանը նրանում է, որ իմ մեկ այլ գործով դատախազը գործել է այդ պաշտոնական դիրքորոշմանը ուղիղ հակառակ և 01.07.2022թ. հետո իմ պաշտպանյալի նկատմամբ, ում քննիչը որպես մեղադրյալ էր ներգրավել ապրիլ ամսին, կայացրել է որոշում՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և այդ որոշումը տառացի կրկնում է քննիչի որոշումը՝ նույն ենթադրյալ արարքները ՝ նույն որակումներով: Հիմք ընդունելով դատախազության պաշտոնական դիրքորոշումը, միջնորդություն ներկայացրեցի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին ՝ արդեն մյուս գործով դատախազի կայացրած որոշումը վերացնելու մասին: Այդ միջնորդության պատասխանը ևս ստացա: Եվ գիտեք ի՞նչ են մոգոնել: Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա, ամբողջությամբ անտեսելով իմ միջնորդության բովանդակությունը, գրել է, որ իմ միջնորդությունը դիտարկում է բողոք և այն չի քննարկում, քանի որ դատախազի խնդրո առարկա որոշումը ես հուլիս ամսին արդեն բողոքարկել եմ և բողոքս մերժվել է: Ճիշտ է, ես այդ որոշումը իրոք բողոքարկել եմ, բայց լրիվ այլ հիմքերով և այն իրոք մերժվել է, իսկ դատարանը հրաժարվել է քննել համապատասխան բողոքը:

Բայց այդ ամենը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ըստ գլխավոր դատախազության հսկող դատախազը նկարագրված իրավիճակում չի կարող կայացնել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Իրավիճակից հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը պարզապես խուսափում է պատասխանելուց և սեփական սխալն ընդունելուց: Կգա ժամանակը և այս դեպքը կդառնա առանձին քրեական վարույթ, սակայն դա ապագայում, իսկ հիմա ընդամենը մեկ նկատառում: Տիկին գլխավոր դատախազ, Դուք կզարմանաք, բայց իրավաբանությունը, այդ թվում և դատախազական վերահսկողությունը ունեն որոշակի տարբերություն, օրինակ , «Մայրաքաղաքային» աղցանից:

Աղցանի մեջ ըստ ճաշակի կարելի է, օրինակ, ավելացնել աղացած խնձոր կամ չավելացնել, իսկ իրավաբանությունը, մանավանդ դատախազական հսկողությունը, ի տարբերություն աղցանի, ուղիղ կապ ունեն մարդկանց ճակատագրերի հետ և պետք է գործել հստակ և չդավաճանել սեփական դիրքորոշումներին»,-գրել է Աթանեսյանը։