Եվրախորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները
Եվրախորհրդարանը հունվարի 18-ին լիագումար նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկի Արցախի շրջափակման հումանիտար հետևանքները։ Այս մասին գրում է Եվրախորհրդարանի կայքը։
Նշվում է, որ լիագումար նիստում քննարկումները տեղի կունենան հունվարի 18-ին, որից հետո հունվարի 19-ին տեղի կունենա քվեարկություն: