Ռուսաստանը պատրաստ է ավարտին հասցնել հատուկ գործողությունը խաղաղ բանակցություններով․ Վասիլի Նեբենզյա
Մոսկվան պատրաստ է բանակցությունների միջոցով հասնել հատուկ գործողության նպատակներին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Ռուս դիվանագետը պնդում է, որ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանին սպառնացող վտանգն այլևս չգա Ուկրաինայի տարածքից, և երբ ավարտվի խտրականությունը այս երկրի ռուսալեզու բնակչության նկատմամբ։
Ռուսաստանը պատրաստ է մի սցենարի, որտեղ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Հակառակ դեպքում Մոսկվան ռազմական ճանապարհով կհասնի իր նպատակին, կարծում է Նեբենզյան։